Ի՞նչ կապ ունի կրակոցների հետ ձեռնաշղթաներով բերման ենթարկված ԵՊՀ ՈՒԽ նախագահը | «Հրապարակ» 24.12.2019

Ի՞նչ կապ ունի կրակոցների հետ ձեռնաշղթաներով բերման ենթարկված ԵՊՀ ՈՒԽ նախագահը | «Հրապարակ» 24.12.2019

Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ ԵՊՀ «Հրապարակի» աղբյուրները փոխանցել են, թե ինչու են Ափոյանին բերման ենթարկել։ Ոստիկաններին բուհ հրավիրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ։

Մինչ այդ նա իր մոտ է կանչել Դավիթ Ափոյանին և ցույց տվել անվտանգության տեսախցիկների ֆիքսած ինչ-որ տեսանյութ, ապա Ափոյանին հարցրել, թե ճանաչո՞ւմ է տեսանյութում երևացող անհայտ անձին։ Ափոյանը ասել է, որ չի ճանաչում, սակայն ՈւԽ նախագահի խոսքերը Գևորգյանին համոզիչ չեն թվացել և նա հրավիրել է ոստիկանությանը, որոնք և բերման են ենթարկել Ափոյանին։ Քիչ ավելի ուշ Դավիթ Ափոյանին բաց են թողնել։ նա հաստատել է մեր այն լուրը, որ իրեն բերման են ենթարկել մեկ շաբաթ առաջ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցեծ կրակոցների գործով։

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»