Էդգար Սեւիկյանը պատրաստվում է այլ ակումբ տեղափոխվել 

Էդգար Սեւիկյանը պատրաստվում է այլ ակումբ տեղափոխվել 

«Պարի Նիժնի Նովգորոդ» ռուսական ակումբում հանդես եկող, կիսապաշտպան Էդգար Սեւիկյանն անդրադարձել է իր՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին լուրերին։ 

«Կարդո՞ւմ եմ արդյոք մամուլի հրապարակումները։ Ոչ։ Շատ են խոսում արդյոք այն մասին, որ պատրաստվում եմ այլ ակումբ տեղափոխվել։ Գիտեք՝ դա ինձ ոչ մի կերպ չի ճնշում։ Ես ապրում եմ ներկայումս եւ մենք մինչեւ տարեվերջ ունենք մի քանի կարեւոր հանդիպումներ։ Պետք է ամբողջապես կենտրոնանալ եւ առավելագույնը վերցնել այդ հանդիպումներից։ Մտքերս միայն դրանց շուրջ են։ Պետք է տարին ավարտել լավ տրամադրությամբ»,- «Матч ТВ»- հետ զրույցում ասել է Սեւիկյանը։ 

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ հայազգի մարզիկով հետաքրքրված է ֆրանսիական «Նանտը», որը ցանկանում է նրան գնել 3,5 միլիոն դոլարով։ Նրանով հետաքրքրված են նաեւ ԲԿՄԱ-ն եւ «Կրասնոդարը»։ Ընթացիկ սեզոնին «Պարի ՆՆ»-ում Սեւիկյանը մասնակցել է 22 հանդիպման, խփել յոթ գոլ։