Եթե Մամիկոն Ասլանյանը շարունակի այս գործելաոճը, կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվել են «իր քաղաքական հայրերը»․Լոռու մարզպետ 

Եթե Մամիկոն Ասլանյանը շարունակի այս գործելաոճը, կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվել են «իր քաղաքական հայրերը»․Լոռու մարզպետ 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան-Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան հակամարտությունը շարունակվում է։ Մարզպետ Ղուկասյանը «Լոռու մարզպետը՝ Վանաձորի ՏԻՄ աշխատաոճի մասին» վերտառությամբ հարցազրույցում  անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ համայնքային դժգոհություն առաջացավ, ասում է․«Պատճառը, կարծում եմ, համայնքապետարանի աշխատանքների որակն է և այդ աշխատանքները, կարծում եմ՝ իրականացվում են ոչ պատշաճ և անորակ, բայց եթե անդրադառնանք առանձին ոլորտների, օրինակ՝ սուբվենցիոն ծրագրերին, տեսեք՝ 2019-ին 760 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել Վանաձոր քաղաքում, որոնց մեծ մասը չի ավարտվել, տեղափոխվել է 2020 թվական, և աշխատանքների համենայնդեպս մի մասը կատարվել է անորակ։

Այդ աշխատանքները մինչ այս պահն ընթանում են, ինչը շատ անըդունելի է, որովհետև եթե համայնքն ու պետությունը գումար է տրամադրում որևէ ծրագրի, դա պետք է իրականացնել ժամանակին և որակով։ Սակայն մենք ունենք լրիվ այլ պատկեր, այսինքն՝ ծախսելով 760 միլիոն դրամ, չունենք այն արդյունքը, որն ակնկալում ենք»։

Մարզպետ Ղուկասյանը որպես հիմնական պատճառ նշում է համայնքապետարանի վերահսկողության գրեթե բացակայությունը։ Այսինքն՝ պատվիրատուն համայնքն է, ծրագիրը հաստատվում է կառավարության կողմից։ Այսինքն՝ համայնքն է, որ պետք է վերահսկի ողջ գործընթացը։

Անդրեյ Ղուկասյանը հավելեց, որ ինքն էլ է հետևում, բայց մարզի կտրվածքով նման ծրագրերը շատ են։ «Էդ առումով Վանաձորը շատ թերանում է, որովհետև այցերի ժամանակ շատ է լինում դեպքերը, երբ համայնքապետը իմ այցի միջոցով է ծանոթանում ծրագրին՝ տեղում դիտարկում, տեսնում։ Իմ կարծիքով՝ պետք է համայնքապետերը համայնքում որևէ ծրագիր իրականացնելու դեպքում ամենօրյա ռեժիմով հետևեն և ամեն օր պետք է գտնվեն այդ շինհրապարակներում։ Դա իրենց հիմնական գործառույթը պետք է դառնա»,-ասաց Լոռու մարզպետը։ 

Այդ ծրագրերից են մարզպետի՝ Հայքի հրապարակը, որտեղ շատրվանները տեղադրված են և շատ գեղեցիկ են, արդեն չգործող շենքերի լուսավորություն, հատակի սալիկներ, որոնք, կան հատվածներ, որտեղ երրորդ անգամ են փոխվել։

Եվ էլի, ըստ Ղուկասյանի՝ «բազում թերություններ, որոնք դեռևս չեն վերացվել»։

Նա նույն կարծիքն ունի այգիների, պուրակների մասով․ աշխատանքներն ավարտվել են 2020-ին, բայց էլի կան թերություններ։
«Ծանրամարտի դպրոցն, ընդհանրապես, 19-ին չսկսվեց ևս տեղափոխվեց 20 թվական, իսկ ասֆալտապատման աշխատանքները գիտեք, որ Վանաձորում տասնյակ տարիներ ավանդաբար վատ են իրականացվել և այդ ավանդույթները դեռևս, ցավոք, շարունակվում են»։

Ղուկասյանը հավելեց՝ երբ ծրագիրը 20 թվական էր տեղափոխվել, համայնքապետարանն ուներ բոլոր օրինական լծակները պայմանագիրը խզելու և նոր շինարար ներգրավելու, սակայն դա չի արվել, չնայած ինքը գրությամբ առաջարկել էր անել։

Մարզպետը նաև հավելում է՝ մեր քաղաքացիների համար կարևոր չէ, թե, ի վերջո, ինչ պատճառով է ձախողվում ծրագիրը, կարևորն այն է, որ մնում են քանդված ու անորակ ճանապարհներ։ 

Համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ.աղբահանության և սանիտարական մաքրման, կոմունալ տնտեսության թերի աշխատանք։ «Կան բանուկ ճանապարհներ վրա այնպիսի մեծության փոսեր, որտեղ հանգիստ կարելի է մեքենան վնասել և նույնիսկ գիտեք, որ եղան դեպքեր, որ վարորդներն իրենք էին պարկերով ավազ, խիճ տեղափոխում և այս փոսերը լցնում։ Կարծում եմ՝ համայնքապետի համար դա պետք է լինի շատ վիրավորական, երբ քաղաքացիներն են՝ ճարահատյալ զբաղվում փոսալցումներով»,-ասում է Ղուկասյանը։
2020 թվականին էլ նախատեսված է իրականացել 1 միլիարդ 360 միլիոն դրամի ծրագրեր։ Դրանից 760 միլիոն դրամը պետական մասնաբաժինն է։ 

Քանի որ դրանք ընթացքի մեջ են, Ղուկասյանը գնահատականները թողնում է հետոյին, բայց տպավորություն ունի, որ նույն ոճը կարծես թե շարունակվում է։Այսինքն՝ վերահսկողության գրեթե իսպառ բացակայություն։

Մյուս պրոբլեմն էլ նախագծերի հետ է կապած։ Օրինակ՝ Տարոն թաղամասի այգին նախագծվում է «մի ձևով, որն իրականության հետ ընդհանրապես կապ չունի», իսկ երբ տեղում աշխատանքները սկսվում են, պարզվում է, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Մասնավորապես, որ այդ այգին նախանշված ձևով՝ այդ տեղում հնարավոր չէ կառուցել։ 
«Մյուս խնդիրը, որը կարծում եմ, դժգոյհության ալիք է բարձրացրել, ապօրինաշինությունների հետ կապված խնդիր է»։

Լոռու մարզպետի խորին համոզմամբ՝ դրանց 99 տոկոսը տեղի է ունենում համայքնապետի իմացությամբ։ Նա նաև ասաց, որ որևէ քաղաքացի՝ առանց երաշխիք ունենալու, որ հետագայում ապօրինաշինությունը չի օրինակացվելու, որևէ ապօրինաշինություն չի իրականացնի։ Այս ամենի կարճ մեխանիզմն էլ նկարագրվեց․  սկզբից տեղադրվում է որևէ ժամանակավոր կառույց, կարկաս, հետագայում պատեր են շարվում, հիմքեր գցվում «և մի գեղեցիկ օր արդեն ունենում ենք պատրաստի կառույց»։ Այս ապօրինաշինություններին, որոնք խաթարում են քաղաքի ճարտարապետական տեսքն ու անհարմարություն պատճառում քաղաքացիներին, քաղաքապետ ինքն է նպաստում՝ մարզպետի խոսքով։ 

«Այստեղ կարող ենք երկու դիտարկում անել։  Մեկն այն է , որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր և դա արվում է որաշակի գումարի դիմաց և մյուսը՝ երբ լիակատար անտարբերություն է»,-հավելվեց։ Այս հարցում ևս «լավագույն ավանդույթների շարունակելը» համարվեց անընդունելի է։

Մեքենաների թափքերի և այսպես կոչված՝ բուդկաների հետ կապված․ դրանցից քաղաքը՝ փողոցներն ու մայթերը հնարավորինս պետք է ազատվեն։ Ղուկասյանն ասաց, որ շատ բնական է, որ որպես կառավարության ներկայացուցիչ այդ ձևով է արձագանքում։ Այլևս նման բան հնարավոր չէ թույլ տալ, որովհետև սա հասնում է անհանգստացնող ծավալների։  Ղուկասյանը հիշեցրեց՝ հրապարակել էր բազմաթիվ ապօրինի շինություններ, որոնք 8 ամիս, մեկ տարի է՝ կան, բայց որևէ մեկը քայլ չի արել դրանք ապամոնտաժելու համար։ «Ես գրություններով դիմել եմ, ցույց տվել, թե ինչպես կարելի է դա անել, բայց որևէ արձագանք չի ստացվել»,-հավելեց մարզպետը։ Մարդիկ պարազապես փոքր գումարներով տուգանվել են։

Անդրեյ Ղուկասյանը, չի բացառվում, որ «դիմի այլ քայլերի», որոնց մասին հետագայում կտեղեկացնի։ Նա նաև ասաց, որ վանաձորցիներն էլ չպետք է հանդուրժեն նման անճաշակ ու անբարեխիղճ վերաբերմունք քաղաքի հանդեպ։

Աղբահանություն․ սա ևս մարզպետի գնահատմամբ՝ իրականացվում է ոչ պատշաճ հանրապետության 3-րդ քաղաքում։ Ճանապարհային գծանշումներն էլ արդեն մեկ շաբաթ անց մաքրված են եղել։ Այսինքն՝ համայնքային միջոցները հօդս են ցնդել։  4 տարի քաղաքային իշխանություն հանդիսացածների աշխատանքներն  ընդհանուր խիստ անբավարար են։

Ավագանին ևս իր վերայսկողական  գործառույթները, մարզպետի գնահատմամբ ՝ չի կատարել։

Համայնքը, հիշեցնենք, որ ունի քառամյա զարգացման 2018-2021թթ․ ծրագիր։ Արդյոք իրատեսակա՞ն է ծրագրի ամբողջական իրականացումը մինչև սահմանված ժամկետի ավարտ և որքանո՞վ է համայնքը հավատարիմ իր
նախանշած զարգացման տեսլականին:Ղուկասյանն ասում է՝ համայնքապետի լիազորությունների ավարտին մանացել է 1 տարի և , բնականաբար, դրանց կատարումը իրատեսական չէ։ Կան ոլորտներ՝ մշակույթ, սպորտ, կրթություն, որտեղ կա 5, 3 տոկոսի կատարողական։ Օրինակ՝ բնակարանային տնտեսությունների մասով նախատեսված է եղել 837 միլիոն դրամի ծախս, բայց իրականացվել է 3 տոկոսը։ 
«Եթե ունենայինք  պատասխանատու քաղաքաային իշխանություն, նման պարագայում իշխանություններն ուղղակի ներողություն պետք է խնդրեին բոլոր վանաձորցիներից իրենց չկատարած աշխատանքների համար»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ անցել են այն ժամանակաները, երբ տրվում են խոստումներ և դրանք չեն կատարվում։

2021-ին՝ հոկտեմբերին, Վանաձորում ՏԻՄ ընտրոթյուններ են․ մարզպետը կարծում է, որ շատ  քաղաքական ուժեր հետարքրքված կլինեն, ինչը նորմալ է և բնական է։ «Բայց կարծում եմ, որ  քաղաքապետը և Հանրապետական կուսակցությունը, որը Վանաձորում դեռ քաղաքայն իշխանությունն է, նույնպես պետք է փորձեն վերարտադրվել՝ դաշինքի կամ ՀՀԿ-ի ձևով, բայց լեգիտիմության պակասն ու վերարտադրվելու շանսերի գրեթե բացակայութունը զգալով՝ փորձում են իրենց լեգիտիմության պակասը լրացնել այլ մանիպուլյացիաներով։  Փորձելով քաղաքացիների հարցերը լուծել, չմերժել և այս ձևով էժան դիվիդենտներ հավաքել ու իրենց լեգիտիմության պակասը դրանով լրացնել»,-կարծում է  Անդրեյ Ղուկասյանը։ Նա ասաց, որ սա սխալ տեղ տանող ճանապարհ է, «որը բոլորս մերժել ենք արդեն»։
Ղուկասյանը որպես ամփոփում ասաց, որ այս գործելաոճը շարունակելու դեպքում Մամիկոն Ասլանյանը կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվել են «իր քաղաքական հայրերը»։