Արցախում հույս ունեն սեպտեմբերից դասերը վերսկսել

Արցախում հույս ունեն սեպտեմբերից դասերը վերսկսել

Արցախում կորոնավիրուսը նահանջ է գրանցում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ հույս ունեն՝ սեպտեմբերից դասերը վերսկսելու։ Պողոսյանը նաև ասաց, որ Արցախում ևս սահմանափակումների թուլացում է եղել, հավաքույթ-խնջույքներին  մասնակցողների առավելագույն թիվը 20 հոգուց դարձել է 60 հոգի, հիշեցնենք՝ մինչդեռ Հայաստանում այսօր այդ թիվը դարձավ 40 հոգի։ Նշենք, նաև, որ Արցախում դիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածություններում։