Ե՞րբ կպայմանավորվեն Երևանն ու Բաքուն․ ռուս սենատորի կանխատեսումը

Ե՞րբ կպայմանավորվեն Երևանն ու Բաքուն․ ռուս սենատորի կանխատեսումը

«Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության շուրջ պայմանավորվել մեկ տարվա ընթացքում կամ ավելի վաղ, գործընթացը լավ է ընթանում»։

Այս մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։

Սենատորի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անկեղծորեն ցանկանում են բանակցել խաղաղության պայմանանագրի շուրջ, իսկ Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերն ամենավճռորոշներից մեկն է։

«Ներքին որոշ նրբերանգներ լրացուցիչ քննարկում են պահանջում։ Ռուսական միջնորդությամբ ձեռք են բերվում անհրաժեշտ փոխզիջումներ»,- ընդգծել է ռուս սենատորը։