Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Մոսկվայի արեւմուտքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն, նշեով, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել «Կունցեւո-Պլազա» առեւտրի կենտրոնում։ Դեպքը տեղի է ունեցել առեւտրի կենտրոնի չորրորդ հարկում։ Մասնակցել է 12 մարդ։ Հաղորդման համաձայն, երբ առեւտրի կենտրոնից նրանց հեռացրել են, նրանք սկսել են հարաբերություններ պարզել փողոցում։ Նշվում է, որ նրանցից մեկը նույնիսկ ատրճանակ է հանել։ Ներկայումս իրավապահները ճշտում են դեպքի մանրամասները։