Հասանովը հայ-ադրբեջանական սահմանի հարցով խորհրդակցություն է անցկացրել

Ապրիլի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ ցամաքային զորքերի շտաբում տեղի է ունեցել պաշտոնական խորհրդակցություն։ Այդ մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը։
Ըստ հաղորդագրության, «հանդիպմանը վերլուծվել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության միջոցառումները և զինվորական կարգապահության վիճակը»։
Հասանովը նաև կոնկրետ խնդիրներ է առաջադրել՝ համապատասխան պետական կառույցների հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար։
Բացի այդ, նախարարը հանձնարարել է անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել օկուպացված Արցախում ժամանակավորապես տեղակայված և ներկայում Ադրբեջանից դուրս եկող ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի, զինամթերքի և զինտեխնիկայի տեղափոխման համար։
Կարծիքներ