Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը. Հրանտ Բագրատյան

Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը. Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ջուրը 20-50 տարի անց ավելի արժեքավոր է լինելու, քան նավթը։ «ԱՄԷ-ն հարուստ է նավթով, բայց աղքատ է ջրով։ 
Մենք հարուստ ենք, մեր ազգային բաժակը, ապագայի բաժակը լրիվ լիքն է»,- Աբու Դաբիում հայ համայնքի հետ հանդիպմանը ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Ստիպված եմ արձագանքել։ Ջուրը երբեք չի կարող նավթից թանկ լինել կամ համեմատվել դրա հետ։ Ջուրը վերականգնվող ռեսուրս է, իսկ նավթը՝ ոչ։ Գոյություն ունի ռեսուրսաբանության տեսություն։ Կարդալ է պետք։ Պետական գործիչը քաղաքավարի ստերի կամ քաղցր կենացների համար չէ։ Մի 30 տարի առաջ էլ այս «մոտեցումը» կար։ Արդյունքը 0 է»։