Մեքսիկական ֆերմայում հայտնաբերվել է մարդկանց զանգվածային հուղարկավորման գերեզման

Մեքսիկական ֆերմայում հայտնաբերվել է մարդկանց զանգվածային հուղարկավորման գերեզման

Մեքսիկական Հալիսկո նահանգի ֆերմաներից մեկում հայտնաբերվել է գերեզման, որտեղ մարդկանց զանգվածային հուղարկավորում է իրականացվել։ Այս մասին հայտնում է Excelsior պարբերականը։

Ֆերման գտնվում է Լա-Պյեդրերա բնակավայրում՝ էլ-Սալտո համայնքում։ Որոնողական աշխատանքների արդյունքում գերեզմանից հանվել է առնվազն քսանհինգ մարդու դիակ։ Բացի այդ, հայտնաբերվել է նաեւ հինգ պարկ, որոնցում ենթադրաբար նույնպես մարդկային մնացորդներ են։ Որոնողական աշխատանքները ֆերմայում շարունակվում են տեղի իշխանությունների եւ իրավապահների կողմից։