Գնել է պատի ժամացույց եւ հայտնաբերել քսանհինգ հազար եվրո

Գնել է պատի ժամացույց եւ հայտնաբերել քսանհինգ հազար եվրո

Գերմանիայում տղամարդը գնել է պատի հին ժամացույց եւ ժամանացույցի մեխանիզմի մեջ հայտնաբերել թաքցված քսանհինգ հազար եվրոյին համարժեք գերմանական մարկի թղթադրամներ։ Տղամարդը հայտնաբերված գումարը հանձնել է տեղի՝ գտածոների պետական բյուրոյին։ Այս մասին հայտնում է DW-ն։

Վեց ամիս անց, ըստ օրենքի, գումարը հետ են վերադարձրել տղամարդուն, քանի որ ոչ ոք այն ստանալու համար հայտ չի ներկայացրել։ Հետ ստանալով գումարը, տղամարդը դրանք փորձել է իրացնել, սակայն որեւէ խանութ կամ այլ օբյեկտ դրանք չի ընդունել։ Թղթադրամները մինչեւ 2001 թվականի դրամական ռեֆորմի ժամանակների մարկ են եղել։ Բարեբախտաբար դրանք եվրոյով փոխարինել են Գերմանիայի Կենտրոնական բանկում 50 հազար մարկի դիմաց վճարելով 25 հազար 500 եվրո։