Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունն Ուկրաինայում․ քարտեզ

Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունն Ուկրաինայում․ քարտեզ

Շարունակվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվել հատուկ ռազմական գործողությունը՝ Ուկրաինայի ապառազմականացման եւ ապա-ազգայնականացման համար։ Վերջին տվյալների համաձայն՝ Կիեւն ամբողջապես պաշարված է։ Թողնված է միայն հումանիտար միջանցք։ Կիեւի բնակիչները կարող են հեռանալ Վասիլկովի ավտոճանապարհով։ Ռուսական զորքերը շարունակում են առաջ ընթանալ Պոլտավայի մարզում։ Խարկովում ընթանում է քաղաքի մաքրումը ազգայնականներից եւ ուկրաինական զինված ուժերի մնացորդներից։ Դոնբասում մարտեր են ընթանում Սեւերոդենցկի մոտ, որտեղ կուտակվել են ուկրաինական զինուժի ստորաբաժանումները։ Ուկրաինական զինուժը պաշարման մեջ է հայտնվել Վոլնովախիում։ Մարիուպոլում էլ սեղմվում է պաշարման օղակը։ Ռուսական զորքերը սսկել են Զոպորոժիեյի պաշարումը։ Խերսոնում ավարտվել են քաղաքի՝ ազգայնականներից եւ ուկրաինացի զինվորականներից մաքրման գործողությունները։ Խերսոնից եւ Նիկոլաեւից ռուսական զորքերը շարժվում են դեպի Կրիվոյ Ռոգ։