Լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է 34 մարդ 

Լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է 34 մարդ 

Թուրքիայի նախագահի աշխատակազմի պատասխանատուներից Ֆահրեդին Ալթունը նախազգուշացրել է Իսրայելին Թուրքիայի տարածքում լրտեսական գործունեություն կազմակերպելու համար։ Թել Ավիվում, ըստ նրա, պետք է հասկանան, որ վճարելու են շատ բարձր գին նման գործելաոճի համար։ Այս կերպ Ալթունը մեկնաբանել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործողությունների մասին հրապարակումները, որոնց համաձայն, Իսրայելի օգտին լրտեսսության կասկածանքով 34 մարդ է ձերբակալվել։

«Եթե նրանք նման սխալ են գործում, ապա բացարձակապես չեն ճանաչում Թուրքիան եւ թուրքերին։ Եթե նման բան անելու համարձակություն ունեն, ապա պետք է հասկանան, որ թանկ գին են վճարելու դրա համար։ Նման գործելաոճը հղի է ամենալուրջ հետեւանքներով»,- ասել է Ալթունը՝ հղում տալով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ այդ առնչությամբ ավելի վաղ արված հայտարարությանը։