Լուսնի խառնարանի տակ խորհրդավոր օբյեկտ են հայտնաբերել

Լուսնի խառնարանի տակ խորհրդավոր օբյեկտ են հայտնաբերել

ԱՄՆ Բրեյլորյան համալսարանի գիտնականները Լուսնի ամենամեծ խառնարանի տակ հայտնաբերել են գրավիտացիոն անոմալիա։ Սա ցույց է տալիս, որ գրունտի տակ ինչ որ զանգվածեղ բան կա։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։ Անոմալիան նախ հայտնաբերվել է GRAIL (Gravity Recovery and Interior Laboratory) սարքավորման օգնությամբ հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքում։ Այսպես լուսնի գրավիտացիոն քարտեզը կազմելիս նկատել են որ Հարավային բեւեռ-Էյթկեն խառնարանում նկատվում է խտության ավելացում, ինչը նախապես մեկնաբանվել է որպես երկաթային բաղադրության բարձր տեսակարար կշռի առկայություն մակերեւույթի ապարներում։ Սակայն հետագայում պարզվել է, որ մակերեւույթի տակ 2,18 քվանթիլիոն կգ քաշով 300 կմ խորությամբ ինչ որ զանգված կա։ Գիտնականները կարծում են, որ դա կարող է լինել մետաղական երկնաքարի մնացորդ, որը բախվել է Լուսնին չորս միլիարդ տարի առաջ։ Չի բացառվում, որ այն կարող է նաեւ լինել երբեմնի ակտիվ հրաբխականության հետեւանք։