Աթենքն ԱՄՆ-ից ուղղաթիռներ է գնում՝ Թուրքիային հարվածելու նպատակով. թուրքական ԶԼՄ-ներ

Աթենքն ԱՄՆ-ից ուղղաթիռներ է գնում՝ Թուրքիային հարվածելու նպատակով. թուրքական ԶԼՄ-ներ

Աթենքն ԱՄՆ-ից ուղղաթիռներ է գնում՝ Թուրքիային հարվածելու նպատակով. թուրքական ԶԼՄ-ներ
Թուրքական լրատվամիջոցներով շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն՝ Հունաստանը ԱՄՆ-ից ռազմական ուղղաթիռներ է գնում՝ Թուրքիային հարվածելու նպատակով։

Նշվում է, որ ամերիկյան կործանիչների գնմանը Հունաստանը հատակցրել է 1.95 մլրդ դոլար: Սպասվում էր, որ մինչև անցյալ շաբաթավերջ կողմերի միջև ստորագրվելու են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը 35 միավոր ռազմական ուղղաթիռների վաճառքի վերաբերյալ։

Այնուհետև ԱՄՆ կառավարության կողմից տրվելու է անհրաժեշտ քայլերի մեկնարկը, որը պիտի ապահովի Հունաստանի համար նախատեսված «UH-60 Black Hawk» ուղղաթիռների արտադրությունը։

Այդ ուղղաթիռները փոխարինելու են Հունաստանի ռազմաօդային ուժերում առկա (53 միավոր) ավելի հին «UH-1 Huey» ուղղաթիռներին: