Ներքնազգեստը խորապես ինտիմ բան է, գրկախառնություն․Ջենիֆեր Լոպես

Ներքնազգեստը խորապես ինտիմ բան է, գրկախառնություն․Ջենիֆեր  Լոպես

Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է ներքնազգեստի նոր կապսուլային հավաքածուն, որը ստեղծվել է Intimissimi ապրանքանիշի հետ համատեղ։ Երգչուհին համահեղինակել է նոր շարքը և նկարահանվել գովազդային արշավում։

Հավաքածուն կոչվում էր This Is Me Now, ինչպես Լոպեսի իններորդ ստուդիական ալբոմը։ 54-ամյա երգչուհին նշում է, որ ոգեշնչվում է իր երաժշտությունից ու ստեղծագործությունից և «պաշտում» է ներքնազգեստը։

«Ներքնազգեստը խորապես ինտիմ բան է, գրկախառնություն, որը ստիպում է քեզ ազատ և գեղեցիկ զգալ»,- ասել է Լոպեսը մամուլի հաղորդագրության մեջ: «Դա նուրբ է, փափուկ և միևնույն ժամանակ բացահայտում է ինքնավստահությունը»: