ԱՄՆ-ն սանկցիաներ է կիրառել իրանցի գեներալի դեմ

ԱՄՆ-ն սանկցիաներ է կիրառել իրանցի գեներալի դեմ

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ Վաշինգտոնը սանկցիաներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Հասան Շավապուրի հանդեպ։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ գեներալ Շավապուրը պատասխանատու է 148 իրանցիների սպանդի մեջ, որը իրականացվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Բրայան Հուկը նաեւ ասել է, որ Իրանի քաղաքացիներից են իրենք ստացել այն տեղեկությունները, որոնց հիման վրա կայացրել են նման որոշում։