Մաքսազերծումը հնարավոր է ավելի թանկ լինի, քան մեքենայի արժեքն է

Մաքսազերծումը հնարավոր է ավելի թանկ լինի, քան մեքենայի արժեքն է

Կառավարության որոշմամբ սահմանվել է մաքսային վճարումների ապահովումները, որոնք պարտադիր պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում և Մաքսային միության տարածքներում մշտապես բնակվող անձանց կողմից երրորդ երկրներից Հայաստան ավտոմեքենաներ ժամանակավոր ներմուծման դեպքերում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը։

«Կարգավորումը վերաբերում է կամ ՀՀ քաղաքացիներին, կամ ՀՀ-ում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներին և այն մեքենաներին, որոնք գրանցված են երրորդ երկրներում՝ ոչ ԵԱՏՄ-ում: ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված է, որ քաղաքացիները պարտավոր են լինելու ՀՀ սահմանին անել մաքսային վճարները, եթե այդ մեքենան ձևակերպվեր ազատ շրջանառության համար, ժողովրդական լեզվով ասած, մաքսազերծման վճարների չափով և այդ գումարը սառեցվում է, հետո երկիրը լքելուց այդ գումարն իրեն հետ է վերադրաձվում։ Այդ գումարների չափը սահմանված է ԵԱՏՄ 2017 թվականիի թիվ 107 որոշումով, որտեղ հաշվարկն արվում է ավտոմեքենաների շարժիչների ծավալներով: ԵԱՏՄ օրենսդրությունը պատուհան է ունեցել, որը թույլ է տվել որոշ անձանց, որոնք մշտապես բնակվել են այստեղ կամ ՀՀ քաղաքացի են, օտարերկրյա պետությունում գրանցված ավտոմեքենայով ժամանել Հայաստան և զբաղվել իրենց գործերով, սակայն եղել են դեպքեր, երբ մարդիկ, չմաքսազերծելու պարագայից օգտվելով, այդ մեքենաները օգտագործել են իրենց անձնական նպատակների համար»,- նշել է նա։

«Փորձել են օրենսդրության բացը օգտագործել և մեքենա են ներմուծել ու այն ծառայեցրել իրենց համար, սակայն անհավասար պայմաններ են ստեղծվել այն մարդկանց դեպքում, որոնք բերում ու մաքսազերծում են իրենց մեքենաները։ Սակագները և դրույքաչափերը մաքսազերծման դեպքում բավականին բարձր են։ Այո, համաձայն եմ, որ մեզ մոտ տրանսպորտային միջոցների, հատկապես հների մաքսազերծման սակագները բարձր են, կարող են այնքան բարձր լինել, որ անգամ ավտոմեքենայի արժեքից մի քանի անգամ բարձր լինեն, բայց ԵԱՏՄ կառույցների հանձնաժողովներում են ձևավորվել այդպիսի դրույքաչափերը»,- հավելեց նա։