Բոլորը դա ուզում են

Բոլորը դա ուզում են

Ինչպես գրել էինք, այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների շրջանակում Միլանի «Ինտերը» կհյուրընկալվի Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջին խաղում իտալացիները հաղթել էին 1-0 հաշվով: «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է այսօրվա խաղի մասին:

«Մեր մրցակիցը սեփական հարկի տակ կարողանում է կտրուկ կերպարանափոխվել, ինչն ավելի է բարդացնելու մեր աշխատանքը, թեեւ առաջին խաղից հետո նվազագույն առավելություն ունենք:Մրցաշրջանի ընթացքում մենք հաջող ենք գործել թե ագրեսիվ, թե պաշտպանությանը նախապատվություն տվող թիմերի դեմ: Չգիտենք, թե «Աթլետիկոն ինչ մարտավարությամբ կգործի, հաճախ հենց հանդիպման ընթացքում են փոխում ոճն ու բարձր որակների են տիրապետում: Գիտենք, որ լարված հանդիպում է սպասվում եւ պետք է կարողանանք դիմակայել դրան:Դիեգո Սիմեոնեն հիանալի մարզիչ է, իսկ տրիբունաներն անհավանական աջակցություն են ցույց տալու իրենց թիմին»,-նախախաղային մամուլի ասուլիսում ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին:

Իտալացի մասնագետը գնահատել է նաև  Չեմպիոնների լիգայում հաղթելու թիմի շանսերը։

«Բոլորը դա ուզում են։ Ի դեպ, մենք երեք տարի անընդմեջ դուրս ենք եկել խմբից, մի բան, որ նախորդ տասնամյակում սովորական չէր: Չգիտենք, թե ինչ կանի «Ատլետիկոն», նրանք սիրում են փոխել իրենց մոտեցումը, կարող են խաղալ 3-5-2 կամ 4-4-2։ Նրանք ունեն բարձրակարգ խաղացողներ»,-ասել է նա: