«Վստրեչի Ապերի» գործով նիստը հետաձգվեց

«Վստրեչի Ապերի» գործով նիստը հետաձգվեց

Դատարանը բավարարեց տուժող կողմի միջնորդությունը՝ ժամանակ տալով պաշտպան Արայիկ Պապիկյանին ամբողջովին ծանոթանալ գործի նյութերին։

Մինչ այդ պաշտպանական կողմի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի նիստը ընդմիջվի կես ժամով, որպեսզի Պապիկյանը ծանոթանա, սակայն վերջինս պնդեց, որ իրեն 2 օր ժամանակ է պետք։

Նիստի ավարտից հետո Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թերի նախաքննություն է իրականացվել։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել։