Մեր հավաքի նպատակը նաև այն է, որ իշխանությունը պիտի վերադարձվի ժողովրդին
«Մենք այս օրակարգը տաք ենք պահում։ Սա ժողովրդի օրակարգն է։ Ժողովրդի իշխանությունը յուրացվել է և անկախ նրանից, թե այսօր քվեարկությունն ինչ արդյունքներ կունենա, այս հարցը մնում է առկախված։ Ժողովրդից գողացված, ժողովրդից յուրացված իշխանության հարցը մնում է առկախված, մնում է կախման կետերի վրա»։
Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական Մենուա Սողոմոնյանը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում, հիշեցնենք, քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը:
Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։
«Մենք դնում ենք այդ կախման կետերն ու այդ օրակարգը միշտ թարմ ենք պահելու, որ ժողովրդի իշխանությունը յուրացված է, որ ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը: Մեր հավաքի նպատակը նաև սա է։ «Հայաքվեն» ժողովրդի պրոեկտն է»,- ասաց Սողոմոնյանը։
Կարծիքներ