Կանցկացնեն խաղաղ բանակցություններ

Կանցկացնեն խաղաղ բանակցություններ

Եգիպտոսն ու Իսրայելը պայմանավորվել են անցկացնել մի շարք բազմակողմ հանդիպումներ՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման նպատակով։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթիխ աս-Սիսին՝ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ ունեցած բանակցությունների արդյունքում։

Հաղորդվում է, որ որոշվել է անցկացնել երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ Եգիպտոս-Իսրայել-Պաղեստին ֆորմատով։ Կահիրեն հանդես է գալիս արդարացի խաղաղության հաստատման օգտին, հիմք ունենալով ՄԱԿ բանաձեւերը երկու պետությունների՝ Իսրայելի եւ Պաղեստինի խաղաղ գոյակցության վերաբերյալ։