Եթե ես վարակվել եմ, երաշխիք չկա, որ չեմ մահանա, երաշխիք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա

Եթե ես վարակվել եմ, երաշխիք չկա, որ չեմ մահանա, երաշխիք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա

Իմ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով, և մենք քննարկում ենք, որ երբ հաղթահարենք կորոնավիրուսը, մեր կյանքն ամբողջությամբ կփոխվի, որովհետև մտավախություն չենք ունենա շփվել մեր հարազատների, ընկերների հետ, քանի որ վիրուսը հաղթահարած կլինենք, իմունիտետ ձեռք բերած կլինենք: Հանգիստ կարող ենք շփվել բոլորի հետ, Արփիին մանկապարտեզ կուղարկենք՝ առանց մտահոգվելու, որ կվարակվի կամ կվարակի ուրիշներին։ Այսօր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը։

«Եթե ես վարակվել լավացել եմ, դա հոյակապ է, որովհետև առնվազն 1 տարով ձեռք եմ բերել իմունիտետ, բայց, եթե ես վարակվել եմ, երաշխիք չկա, որ չեմ մահանա, երաշխիք չկա, որ իմ հարազատներից մեկը չի մահանա: Սա է իրավիճակի ամբողջ բարդությունը»,- նշել է Փաշինյանը։