Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սահակյանը՝ ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն 20-ամյա Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ 

Սահակյանը երկամարտում գրանցեց 312 կգ արդյունք։ Պոկում վարժությունում նա 3-րդ փորձից բարձրացրեց 142կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Հրում վարժությունում նա կրկին 3-րդ փորձից կարողացավ բարձրացնել 170կգ ծանրաձողը։