Վրանները հանելը ճիշտ որոշում էր. քաղաքագետ

Վրանները հանելը ճիշտ որոշում էր. քաղաքագետ

Ցանկացած պարտություն ունի մի օրինաչափություն, պարտության հեղինակները միշտ փորձում են պարտությունն այլոց հետ կիսել։ Դա նման է նրա, երբ խեղդվողը մեկնած ձեռոի տիրոջը փորձում է իր հետ տանել դեպի ծովը։

Գործող վարչապետն իր պարտության փորձում է կիսել «նախկինների» հետ, գործող ընդդիմությունն իր հերթական պարտությունը փորձում է կիսել ժողովրդի հետ։

Այս պահելակերպին պետք է վերջ տալ, պարտությունն ունի կոնկրետ հեղինակներ, դա նրանք են, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ու փակ-գաղտնի եղանակով որոշումներ են կայացնում։

Գործող վարչապետն ասել է, որ ինչ ուզում է, այն էլ բանակցում է ու դրանով վերջանում է խոսակցությունն, ինքն է պարտության հեղինակը եւ վերջ, պետք է հեռանա։ Զոհված հերոսի կեղծ պապիկ են բեմ բարձրացնել, պետք է համարվեն սրբապիղծ եւ դրանով խոսակցությունը վերջանում է։

Գործող ընդդիմությունը հայտարարել է, որ հրապարակից տուն չեն գնա, մինչեւ իշխանափոխությունն, ուրեմն տուն չպետք է գնան ու պետք չի պարտությունը փաթաթել նրանց վզին, ովքեր որոշումների կայացմանը չեն մասնակցել, չեն ասել, որ գիտեն, թե ինչ են անում, չեն ասել, որ ունեն ծրագրեր, մեթոդաբանություն, լավ մարդկանց 250 հոգանոց ցուցակ եւ այլ հեքիաթներ։

Մինչեւ մարդիկ իրենց քայլերի, խոստումների, խոսքերի համար պատասխանատվություն չկրեն, մենք ոչնչի չենք հասնի։

Պատասխանատվության ինստիտուտը պետք է լինի շատ դաժան ու անողոք, եթե ինչ-որ բանի հավակնում ենք, իսկ ամենադաժ պատիժը պետք է լինի սուտ խոսելու ու հանրությանը ապակողմնորոշելու համար։ Հետեւեք ինչ-որ բանի հասած հասարակությունների օրինակին։

Հ.Գ. Վրանները հանելը ճիշտ որոշում էր, շարունակելը քաղաքական առումով հիմնավորված չէր, դա այլ թեմա է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան