Ոչ մի գումար չի փոխանցվել․ Մարությանի պատասխանը՝ Խաժակյանի հայտարարությանը

Ոչ մի գումար չի փոխանցվել․ Մարությանի պատասխանը՝ Խաժակյանի հայտարարությանը

«Կարծում եմ՝ սա հերթական ապատեղեկատվությունն է»։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, որ «Կամազները» քաղաքապետարանին չեն նվիրվել, այլ գումարն են տվել քաղաքապետարանին, իսկ նվիրատվությունների մասին խոսակցությունը քննարկվել է անձամբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի աշխատասենյակում։

Մարությանը նշեց․ «Ոչ մի կերպ ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները տրվել են հենց նվերների տեսքով»։