«Կոչ ենք անում միավորվել և միասնական թեկնածուներով մասնակցել ընտրություններին»

«Կոչ ենք անում միավորվել և միասնական թեկնածուներով մասնակցել ընտրություններին»

«Միացյալ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Սիրելի հայրենակիցներ սույն թվականի սեպտեմբերի 8-ին կկայանա Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Արցախի Հանրապետության իշխանությունները ամեն ինչ անում են իրենց վերարտադրությունը ապահովելու համար,Միացյալ Հայաստան կուսակցությունը հայտարարում է ,որ ջանք ու եռանդ չի խնայելու որպեսզի ընտրությունները ընթանան արդար և ազատ կամարտահայտության պայմաններում ։Ուստի ողջ պատասխանատվությամբ հավաստիացնում և կոչ ենք անում բոլոր անկախ ոչ իշխանական ուժերին և անհատներին միավորվել ու համայնքներում միասնական թեկնածուներով մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Միացյալ Հայաստան կուսակցությունը պատրաստակամ է աջակցել համայնքներում այն թեկնածուներին, ովքեր չեն առաջադրվում իշխանության կամ նրա մերձակա շրջանակներից ։ Ցանկացողները կարող են դիմել Միացյալ Հայաստան կուսակցության գրասենյակ, որը գտնվում է Ազատամարտիկների 35/1 հասցեում հեռախոսներ 097275375: 097240351»: