Առաջարկում եմ պատգամավորներին վայր չդնել մանդատները, ԱԺ-ում անվստահություն հայտնել վարչապետին

Առաջարկում եմ պատգամավորներին վայր չդնել մանդատները, ԱԺ-ում անվստահություն հայտնել վարչապետին

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջարկում եմ պատգամավորներին վայր չդնել մանդատները։ Իհարկե, ես կարծում եմ, որ դուք վաղուց պետք է «Իմ քայլը» դաշինքը լքեիք, հատկապես դատարանները շրջափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի, Սահմանադրական հանրաքվեի և այլ հակաիրավական գործընթացների ժամանակ, բայց այժմ դրա ժամանակը չի, ուշացել եք։ Հիմա կարող եք քաղաքական գործընթացի մաս դառնալ՝ ՀՀ ԱԺ-ում անվստահություն հայտնելով վարչապետին։ Պարզ է, որ բոլորդ գտնվում եք այդ անձի ազդեցության տակ ու նաև որոշակի վախեր ունեք՝ լայֆորում դավաճան որակվելու, թիրախավորվելու, ֆեյքային հարձակման ենթարկվելու։ Բայց դա միակ ճանապարհն է այսօր կանգնեցնելու Հայաստանում խորացող քաղաքական ճգնաժամը և փրկելու երկիրը՝ հնարավոր արյունալի զարգացումներից։