Բացարձակապես չեմ զղջում գրառման համար

Բացարձակապես չեմ զղջում գրառման համար

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նախօրեի երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՎԵՐՋԱՊԵՍ

Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի ներքո բերված գրառումը։ Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է։ Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։

Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Ստալինյան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապես, անկախ կոչվող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրվեց»։