Ֆուտբոլում կարող են ռոբոտ մրցավարներ փորձարկվել

Ֆուտբոլում կարող են ռոբոտ մրցավարներ փորձարկվել

ՖԻՖԱ-ն մտադիր է մարզադաշտում ռոբոտ մրցավարներ փորձարկել։ Այս մասին անձամբ հայտնել է ՖԻՖԱ-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Յոհանես Հոլցմյուլերը։ 

Մասնավորապես խոսվում է, որ ՖԻՖԱ-ն ռոբոտների օգնությանը կարող է դիմել Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում։

«Այն չափազանց ճշտգրիտ միջոց է, որը կնվազեցնի մարդկային սխալի և ժամանակի կորստի հնարավորությունը։ 

Համակարգը ազդանշան կուղարկի մրցավարին և հանդիպումը անմիջապես կդադարեցվի»,-ասել է Հոլցմյուլերը։