Բայդենը զրույցներ է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ

Բայդենը զրույցներ է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսով քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի վարչապետների, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ։ 
Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը հեռախոսով խոսել Կանադայի վարչապետ Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, Իտալիայի վարչապետ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակի հետ՝ կապված Իսրայելի և ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության միջև շարունակվող հակամարտության հետ։ 
Բանակցություններին հաջորդող հայտարարությունը շուտով կհրապարակվի»,- նշել են Սպիտակ տանը։