ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանություն

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանություն

Երգչուհի, Աժ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Այս մասին Հրապարակի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր.

«Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։

Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։

Սա բացարձակ ապօրինություն է»։