Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը ամանորյա նվեր կարելի է համարել, Ալեքսանդր Նովակ

Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը ամանորյա նվեր կարելի է համարել, Ալեքսանդր Նովակ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալների հավելյալ կրճատումը կարելի է համարել ամանորյա նվեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը կարող է մեկ օրում իր արդյունահանվող նավթի ծավալը օրական կտրվածքով ավելացնել 65 հազար բարելով, Ղազախստանը՝ 10 հազար բարելով։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Սաուդյան Արաբիան կամավոր կերպով որոշել է կրճատել իր նավթի արդյունահանման ծավալները։ Փետրվար եւ մարտ ամիսներին սաուդական միապետությունը օրական կկրճատի իր նավթի արդյունահանումը 1 միլիոն բարելով։ Նոր քվոտան արդյունքում կկազմի 8,125 հազար բարել օրական։ Այս քայլն ամենայն հավանականությամբ արվում է, որպեսզի շուկայում նավթի ավելցուկի կրճատումը տեղի ունենա ավելի արագ տեմպերով։