Սերբիայում Ադրբեջանի դեսպանը բերման է ենթարկվել Ադրբեջանի ԱԳՆ շենքում

Սերբիայում Ադրբեջանի դեսպանը բերման է ենթարկվել Ադրբեջանի ԱԳՆ շենքում

Հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Սերբիայում, Մոնտենեգրոյում եւ Բոսնիա-Հերցեգովինայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է Բելգրադում եւ տեղափոխվել Բաքու: Ադրբեջանի ԱԳՆ անանուն աղբյուրը, մինչդեռ, տեղեկացրել է, որ դեսպանը սահմանված կարգով խորհրդատվությունների է հրավիրվել Ադրբեջանի ԱԳՆ, այսօր վաղ առավոտյան ներկայացել եւ հենց արտգործնախարարի ընդունարանում էլ ձերբակալվել: Քրեական գործով նա ներգրավվել է որպես կասկածյալ: Հետաքննության մարմինը  դատարանին նախկին դեսպանին չորս ամսով կալանքի ենթարկելու միջնորդություն է ներկայացրել:

Հիշեցնենք, որ օրերս Բաքվում էր գտնում Սերբիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունը: