Արթուր Վանեցյանն ու տարբեր բարձրաստիճան սպաներ այցելել են Եռաբլուր (տեսանյութ, ֆոտոշարք)

Արթուր Վանեցյանն ու տարբեր բարձրաստիճան սպաներ այցելել են Եռաբլուր (տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբերի 20-ը Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրն է։ Այս առիթով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ էր արել ինչպես ԱԱԾ, այնպես էլ այլ ուժային կառույցների բարձրաստիճան սպաներին, գեներալներին այս օրը հավաքվել Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում նահատակված մեր հերոսների հիշատակին։

Վանեցյանի կոչին արձագանքել և Եռաբլուր էին եկել տարբեր ուժային կառույցների սպաներ, նախկին բարձրաստիճան պաշտոնայներ, այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Արզուման Հարությունյանը, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ, վարչապետի անվտանգության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովը, ՊԵԿ նախկին փոխնախագահ, գեներալ-մայոր Սամվել Ավետիքյանը, նախկին փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, ինչպես նաև դատախազության, հարկային ու մաքսային ծառայության և այլ կառույցների տարբեր սպաներ։

Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս տարի, այս պայմաններում իրենք չէին կարող ԱԱԾ աշխատակցի օրը տոնել նախկինի պես, ուստի ինքն առաջարկել է իր գործընկերներին, որպեսզի այսօրվա իրենց հանդիպումը տեղի ունենա Եռաբլուրում, և իրենք հարգանքի տուրք մատուցեն մեր նահատակված հերոսներին։

Մանրամասն՝ տեսանյութում: