Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում

Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում Հայաստանի ազատոճայինները նվաճեցին երկրորդ մեդալը:

79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի նկատմամբ և դարձավ բրոնզե մեդալակիր: Մինչ այդ Հայաստանի հավաքականի համար նույն որակի մեդալ էր նվաճել նաև 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը:

Այսօր 3-րդ տեղի համար մրցամարտ կանցկացնի նաև 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը: