Եկեք իրար բաց կապով զանգենք, սկսենք կոդավորված իշմարներ տալ

Եկեք իրար բաց կապով զանգենք, սկսենք կոդավորված իշմարներ տալ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է.

«Apple-ը հաստատել է. Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում.
էկեք իրար բաց կապով զանգենք, սկսենք կոդավորված իշմարներ տալ։ Ասենք, Բուսաբանական այգում աջից երրորդ ծառի տակ նշան եմ արել, դրանից հետո գնում ես Սովետաշենի զիբիլանոց, չորրորդ աղբակուտի մեջ հաջորդ նշանն ա, հետո գնում ես Սևանի ափին 18-րդ սիգի մեջ մյուս իշմարն ա, հետո գնում ես մանկական երկաթուղու թունելի պատի վրա մյուս նշանն ա։ Վերջում դաչեքից 40 քայլ հաշվում ես, ըտեղ ա։ Որ հարցնեն ինչ ա, ասում ենք թուղթ ու գիր էինք արել նիկոլի վրա։ Թող զբաղվեն էլի»։