Ինչու պետք է դիտել «Ուրվականներից քշվածները» մուլտֆիլմը ․Մաս 2-րդ 

Ինչու պետք է դիտել «Ուրվականներից քշվածները» մուլտֆիլմը ․Մաս 2-րդ 

Տիհիրոյի պատմությունը օրինակելի coming of age է, որում նկարագրվում է, թե անձն ինչպես է որոնում ինքն իրեն, վիճում ծնողների հետ, դիմակայում կյանքի դժվարություններին։ Այս անիմացիոն ֆիլմում պատկերված է, թե ինչպես է երեխան հասունանում, փորձում կայանալ։ Ի վերջո, Տիհիրոն փոքրիկ երեխա էր, ով տեղափոխվելով այլ վայր ապրելու, նախ ստիպված է լինում նոր միջավայրին հարմարվել զրոյից, հրաժեշտ տալով ընկերներին, դպրոցին, իրեն ծանոթ միջավայրին։ 

Հետո արդեն, հայտնվելով կախարդական աշխարհում, նա զրկվում է ծնողներից, որոնք վերածվում են խոզերի, իսկ հետո էլ չար կախարդ Յուբաբան առհասարակ նրան է զրկում անունից։ Սակայն ծնողներին եւ ոչ միայն նրանց փրկելու առաքելության շնորհիվ կարողանում է ավելի դյուրությամբ հաղթահարել փորձությունները, վերստին ձեւավորվել որպես անհատականություն, դառնալով ավելի անկախ եւ ինքնուրույն։ Ռեժիսոր Միյաձակին հայտնի էր որպես եվրոպական եւ ամերիկյան մանկական գրականության սիրահար եւ նրա ստեղծած «Ուրվականներից քշվածներում» կարելի է տեսնել, օրինակ, Լայմեն Ֆրենկ Բաումի ստեղծած մանկական գրքերի ազդեցությունը։ Սակայն այս լիամետրաժ մուլտֆիլմը նաեւ արեւմտյան սպառողականության քննադատությունն էր։ Պատահական չէ, թերեւս, այլաբանությունը, թե ինչպես Տիհիրոյի ծնողները, որ ամայի վայրում եղած սրճարանում անհագ կերպով քաղցն էին հագեցնում, դառնում են խոզեր։ Մուլտֆիլմում կարելի է նաեւ տեսնել Միջայակիի հակադրամատիրական տրամադրությունների արտացոլանքները։

Ի դեպ, 2003 թվականին Խայաո Միձայակին «Օսկարի» մրցանակաբաշխության համար չէր գնացել Միացյալ Նահանգներ, հայտարարելով, որ անհնար է համարում իր ԱՄՆ այցելելն այն ժամանակ, երբ այդ երկիրը ռմբահարում էր Իրաքը։ Այս տեսակետը եւս մեկ անգամ հաստատվեց 2009-ին, LA Times-ին տված փոքրիկ մեկնաբանությունում։ «Քայլող ամրոցը», ըստ մասնագետների, հենց Միձայակիի արձագանքն էր Իրաքյան պատերազմին։ Այս դրվագով նա ցույց է տվել իր սկզբունքայնությունը, որն առկա է անշուշտ նաեւ «Ուրվականներից քշվածներում։

Արամ Յանին