Արթուր Ավետիսյան`բրոնզե մեդալակիր

Արթուր Ավետիսյան`բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ավետիսյանը դուրս է եկել օղակների վարժության եզրափակիչ, որտեղ 14.833 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը գրավել է 5-րդ տեղը:

Նախօրեին Արթուր Դավթյանը նժույգթափերում, ազատ վարժությունում, հենացատկում ու պտտաձողում չէր հաղթահարել որակավորման փուլի արգելքը: