Ավստրալիայում մրգերի մեջ կարի ասեղներ են հայտնաբերել

Ավստրալիայում մրգերի մեջ կարի ասեղներ են հայտնաբերել

Ավստրալիայում ոստիկանները հետաքննում են մրգերի մեջ կարի ասեղների հայտնաբերման դեպքերը։ Այս մասին հայտնում է 7News-ը, նշելով, որ դեպքեր են գրանցվել, երբ կար անելու համար նախատեսված ասեղները հայտնաբերվել են ելակի ու խաղողի մեջ։ Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, հորդորելով քաղաքացիներին ուշադիր լինել մրգերն օգտագործելիս եւ խնդրում բոլոր նրանց, ովքեր ունեն տեղեկություն, այս տարօրինակ դեպքերի հետ կապված, կարող են գաղտնիության պահպանման սկզբունքով փոխանցել իրենց։ Նշենք, որ մրգերի մեջ ասեղներ դնող չարամիտները կարող են մինչեւ տասը տարի անցկացնել անազատության մեջ։