Փաշինյանի ղեկավարած դավաճանախումբը Ալիևի ու Էրդողանի՝ Շուշիում ստորագրած հռչակագրի դրույթները կյանքի կկոչի

Փաշինյանի ղեկավարած դավաճանախումբը Ալիևի ու Էրդողանի՝ Շուշիում ստորագրած հռչակագրի դրույթները կյանքի կկոչի

Զարմանալի կլիներ, եթե ադրբեջանական և թուրքական շահերը սպասարկող, Արցախը թշնամուն դավադրաբար հանձնած հայ ժողովրդի ամենամեծ թշնամու ղեկավարած իշխանական հանցախումբը համաձայն լիներ նման հանձնաժողովի ստեղծմանը, առավել ևս այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը հանձնարարել է այլևս չգործածել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Իշխանությունները դեմ քվեարկեցին ընդդիմության առաջարկությանը՝ ստեղծելու Արցախի հարցերով առանձին մշտական հանձնաժողով։

Զարմանալի կլիներ, եթե ադրբեջանական և թուրքական շահերը սպասարկող, Արցախը թշնամուն դավադրաբար հանձնած հայ ժողովրդի ամենամեծ թշնամու ղեկավարած իշխանական հանցախումբը համաձայն լիներ նման հանձնաժողովի ստեղծմանը, առավել ևս այն դեպքում, երբ Իլհամ Ալիևը հանձնարարել է այլևս չգործածել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։

Այլ բան, եթե ստեղծվի «Զանգեզուրի միջանցք» անունով մշտական հանձնաժողով, որով մշտապես պետք է մշակի ՀՀ օրենսդրությունն այնպես, որ Սյունիքն ու Վայոց ձորը հանձնվի թշնամուն՝ ապահովելով դավաճանական ծրագրի վերջնական իրականացումը։

Դրանով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դավաճանախումբը կյանքի կկոչի Իլհամ Ալիևի և Ռեջեբ Թայիփ Էրդողանի Շուշիում ստորագրած հռչակագրի դրույթները»,- գրել է Ղազարյանը։