ԱՄՆ-ն կապվել է մեզ հետ․ ի՞նչ է պատմել Իրանի ԱԳ նախարարը

ԱՄՆ-ն կապվել է մեզ հետ․ ի՞նչ է պատմել Իրանի ԱԳ նախարարը

Միացյալ Նահանգները կապ է հաստատել Իրանի հետ՝ տեղեկացնելու, որ ձգտում է հրադադար հաստատել Գազայի հատվածում։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Վերջին երեք օրվա ընթացքում ամերիկացիները մեզ հաղորդագրություն ուղարկեցին, որ ձգտում են հասնել հրադադարի։

Նրանք որոշակի գործողություններ են իրականացրել, բայց, ըստ էության, գործնականում աջակցել են միայն Գազայի հատվածում ջարդերին ու ցեղասպանությանը»,- ասել է նախարարը։