Հայաստան-Ուկրաինա՝ 2:2

Հայաստան-Ուկրաինա՝ 2:2

Եվրոպայի թիմային առաջնությանը 4-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր մյուս առաջատարի՝ Ուկրաինայի հետ: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը հաղթեց: Հայաստան-Ուկրաինա՝ 2:2:

Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: Շախմատիստները կունենան հանգստի մեկ օր՝ հոկտեմբերի 29-ը: Առաջնության հաղթող և կանանց, և տղամարդկանց հավաքականները կստանան 8000 եվրո, արծաթե մեդալակիրը` 5000, բրոնզե մեդալակիր` 3000 եվրո պարգևավճարներ: Եվրոպայի թիմային առաջնությունը 2017 թվականին անցկացվել է Հունաստանի Կրետե կղզում: Առաջնության գործող չեմպիոնը Ադրբեջանի հավաքականն է: