Յուրի Մինասյանին սպանած անձը հայտնաբերվել է

Յուրի Մինասյանին սպանած անձը հայտնաբերվել է

Մարտի 5-ին, ուշ երեկոյան Երևան քաղաքի Պուշկին փողոցում առաջացած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու (ինչի հետևանքով վերջինս մի քանի օր անց հիվանդանոցում մահացել էր) մեջ մեղադրվող անձը՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ն, հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ 

Նրան ներկայացվել է մեղարդանք ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ)։

Դատարան է ներկայացվել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու հարցը կրկին քննարկելու միջնորդություն։

Նշված քրեական վարույթի հանգամանքները հրապարակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից 15․03․2024թ․, ուստի ներքո հրապարակում եմ դեպքի հանգամանքների և նախաքննության միջանկյալ արդյունքների վերաբերյալ հրապարակման հղումը։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Հրապարակ»-ին հայտնի դարձան դեպքից որոշ հանգամանքներ։ Այդ օրը գիշերը Մինասյանը իր երկու ընկերների՝ Հարություն Մկրտչյանի եւ Արտավազդ Խաչիկյանի հետ գնացել է Պուշկին փողոցի «Բիթլզ» ակումբ, որտեղ ընկերների միջեւ լեզվակռիվ է սկսվել։ Տղաները ակումբից դուրս են եկել եւ վեճը շարունակել դրսում։ Լեզվակռիվը այնքան է սրվել, որ Հարություն Մկրտչյանը սկսել է մահացու հարվածներ հասցնել Մինասյանին։ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց դեպքի օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։