Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր, ինչ ուզենայի, ում ուզենայի, անելու էին. իմ երեխան երգչուհի չի

 Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր, ինչ ուզենայի, ում ուզենայի, անելու էին. իմ երեխան երգչուհի չի

Իմ երեխան երգչուհի չի, մենակ փոքր ժամանակ երգել է, որ երգչուհի լիներ, էսօր էլ կերգեր, այլ ոչ թե կսովորեր համալսարանում, ի դեպ՝ քաղաքագիտություն: Այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանում  հայտարարել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Պրոդյուսեր հասկացությունը ես ընդհանրապես չեմ հասկանում։ Հետո էլ պետք չէր գովազդել իրեն պրոդյուսեր լինելու համար, թե չէ ուրիշ ուժեղ պրոդյուսեր չկա իմ երեխայի համար։ Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր՝ ինչ ուզենայի, ում ուզենայի, անելու էին»,-ասել է նա:

Գասպարյանը, նշենք, արձագանքել է դիտարկմանը, թե բնակարան է նվիրել մի մարդու, ով եղել է իր աղջկա պրոդյուսերը։