Իսրայելում Չինաստանի դեսպանին գտել են մահացած՝ իր տանը

Իսրայելում Չինաստանի դեսպանին գտել են մահացած՝ իր տանը

Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյին գտել են իր տանը մահացած՝ Թել Ավիվի արվարձաններից մեկում։ Այս մասին հայտնում է Channel 12 իսրայելական հեռուստակայանը, վկայակոչելով տեղի ոստիկանության հրապարակած տեղեկատվությունը։

57-ամյա դիվանագետի մահվան պատճառների մասին չի խոսվում։ Հայտնի է միայն, որ դեսպանը մահացել է քնած ժամանակ, բնական կերպով։

Նշենք, որ Դու Վեյը դեսպան էր նշանակվել Պեկինի կողմից Թել-Ավիվում՝ այս տարվա փետրվարին։