Microsoft-ը ներկայացրել է իր ամենից հասանելի նոութբուքը․ ինչ արժի այն

Microsoft-ը ներկայացրել է իր ամենից հասանելի նոութբուքը․ ինչ արժի այն

Microsoft ընկերությունը ներկայացրել է Surface շարքի իր ամենից հասանելի՝ Surface Laptop SE նոութբուքը, որը արժի ընդամենը 250 դոլար եւ նախատեսված է դպրոցականների եւ ուսանողների օգտագործման համար։ Այն աշխատում է Microsoft 365 for Education բազային համակարգով, որը հանդիսանում է Windows 11 SE-ի պարզեցված տարբերակը։

Surface Laptop SE-ն ունի 11,6 դյույմանի էկրան, 1366 x 768 պիքսել հնարավորություն, 720p HD տեսախցիկ։ Բազային մոդելն ունի Intel Celeron N4020 պրոցեսուր, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64 ԳԲ էլ eMMC-ում հիշողություն։ Արժեքը սկսվում է 250 դոլարից։

Առկա է նաեւ Celeron N4120 տարբերակը, որը ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 128 ԳԲ կուտակային հիշողություն։ Աշխատում է Wi-Fi (802.11ac)-ով եւ Bluetooth 5.0 LE-ով։ Քաշը 1,1 կգ է։