Այ քե՜զ «գլամուր»

Այ քե՜զ «գլամուր»

Արցախում նախընտրական քարոզարշավը մոտենում է վերջնագծին: Ու թեեւ նախագահի ֆավորիտ թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դադարեցնում է ընտրողների հետ հանդիպումները, սոցիալական ցանցերում նրա դեմ հակաքարոզչությունը ոչ միայն չի դադարում, այլեւ նոր դրսեւորումներ է ստանում:

Ինչ-որ alternativ.am հրապարակել է «սոցհարցման» արդյունքներ: Ըստ այդմ, առաջին տեղում Մասիս Մայիլյանն է՝ 39,52 , երկրորդը՝ Վիտալի Բալասանյանը՝ 39,49 տոկոս աջակցությամբ, իսկ Արայիկ Հարությունյանն ունի ընդամենը 13,81 տոկոսանոց վարկանիշ:Ինչպես ռուսներն են ասում՝ курам на смех: Բայց դա այլ խոսակցության թեմա է: Ֆեյսբուքում այդ «արդյունքների»  հրապարակումը, չգիտես ինչու, հատկապես Մասիս Մայիլյանի աջակիցների մոտ է ոգեւորության ալիք բարձրացրել:

Ի պատասխան, արել եմ հետեւյալ գրառումը. «Քանի՞ անգամ ասենք, որ ընտրությունները կայանալու են մարտի 31 -ին, ավարտվելու են մեկ փուլով, 55-57 տոկոս ձայների մեծամասնությամբ ընտրվելու է Արայիկ Հարությունյանը:

Եւ անմիջապես ստացել Մասիս Մայիլյանի աջակիցներից մեկի սպառնալիքը. Гурген Мнацаканян Vahram Atanesyan  Պատասխանս տալու:- Ինչի՞ համար եւ ու՞մ եմ պատասխան տալու: Սեփական կարծիք արտահայտելը նախագահի «գլամուր» թեկնածուի եւ նրա աջակիցների կողմից դիտվում է որպես հանցանք, որի համար ընտրություններում հաղթելու դեպքում բոլոր նրանք, որ այսօր այլ կարծիք ունեն եւ հրապարակայնացնում են՝ պետք է պատասխանատվությա՞ն ենթարկվեն: Սա՞ է նրանց պատկերացրած եւ կառուցելիք նոր Արցախը՝ հաշվեհարդարի սպառնալիքով փորձել լռեցնել ընդդիմախոսներին:

Ես չգիտեմ՝ հիշյալ օգտատերն իրակա՞ն անձնավորություն է, թե ֆե՞յք, բայց նրա սպառնալիքը բավական լուրջ է հնչում, ուստի պատկան մարմիններին խնդրում եմ պարզել Гурген Мнацаканян –ի ինքնությունը եւ բացատրություն պահանջել, թե ինչ է նկատի ունեցել , երբ ինձ ասել է «պատասխանս տալու»: Վաղը կարող է ուշ լինել: