Հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Թուրքիայում

Հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Թուրքիայում

Հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Թուրքիայում՝ միջերկրածովյան ափամերձ հատվածում։ Այս մասին հայտնում է Sondakika.com-ը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,1 մագնիտուդ։ Ավերածությունների, տուժածների եւ մարդկային կորուստների մասին տեղեկություններ չկան։

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայում երկրաշարժերը հաջորդում են միմյանց։ Նշենք, որը տեղի էր ունեցել Էլյազըղ նահանգում, զոհվել էր ավելի քան 39 մարդ։ Երկրաշարժ էր տեղի ունեցել, համեմատաբար ավելի թույլ, նաեւ մայրաքաղաք Անկարայում։

Նշվում է, որ Էլյազըղի երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել էր 200-ը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն էր հայտնել Էլյազըղի երկրաշարժի զոհերի հարազատներին։