Ուզբեկստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Ուզբեկստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, Ուզբեկստանի առողջապահության նախարարություը հայտարարել է, որ Ուզբեկստանի Նամանգանու շրջանի 72-ամյա բնակիչը, որը վարակված էր COVID-19 կորոնավիրուսով, մահացել է սրտամկանի սուր ինֆարկտից։

Նշվում է, որ Ուզբեկստանում սա կորոնավիրուսի արդյունքում մահվան առաջին դեպքն է։

Ըստ աղբյուրի՝ 72-ամյա տղամարդը վարակվել էր աղջկանից, որը շաբաթներ առաջ էր ժամանել Թուրքիայից։