ԵԽԽՎ-ն կարծիք է հայտնել ՀՀ արտահերթ ԱԺ ընտրությունների մասին

ԵԽԽՎ-ն կարծիք է հայտնել ՀՀ արտահերթ ԱԺ ընտրությունների մասին

ԵԽԽՎ-ում հրապարակվել է անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ պառլամենտական ընտրությունների մասին ուսումնասիրությունների ամփոփիչ հայտարարությունը։ Հրապարակված փաստաթղթում ներկայացված են ինչպես ընտրությունների բուն պրոցեսը, այնպես էլ նախընտրական քարոզարշավը, ընտրական ողջ պրոցեսում տեղ գտած հնարավոր բացասական երեւույթները, օրենսդրական դաշտը, որով իրականացվել են ընտրությունները, ինչպես նաեւ տրված են խորհուրդներ ապագայի համար։ Պարզ է, որ ընտրությունները եղել են թափանցիկ եւ ժողովրդավարական եւ անցկացվել են հավուր պատշաճի, սակայն նաեւ եվրոպացի մասնագետները խորհուրդ են տալիս շարունակել ընտրական բարեփոխումները, քանի որ ընտրական օրենսդրության մեջ փոփոխությունները, որոնք նախաձեռնվել էին, այդպես էլ կյանքի չեն կոչվել, քանի որ հնարավոր չի եղել ապահովել 3/5-ը ձայների, այն ժամանակվա գործող պառլամենտում։ Մասնագետները փաստել են, որ թեկնածուների միջեւ ամեն պարագայում միմյանց հասցեին նեգատիվ հայտարարություններ եղել են եւ բացի այդ բացասական հռետորաբանություն նույնպես եղել է հատկապես օնլայն հարթակում, ինչը մտահոգություն առաջացնող է։ Ընդհանուր առմամբ ընտրությունները դրական են գնահատվել, սակայն եւ նշվել է, որ օրինակ մեդիա հարթակում նկատելի է եղել որոշ լրատվամիջոցների ունեցած ընդգծված նախասիրությունը որեւէ քաղաքական ուժի նկատմամբ եւ այլն։ Նշվել է, որ պահպանվել է ընտրական մրցակցությունը թեկնածուների միջեւ եւ օրենսդրական հավասարությունը բողոքարկման եւ մյուս գործողությունների հնարավորություններում։